Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Իսկ Դուք ունե՞ք D վիտամինի պակաս

Իսկ Դուք ունե՞ք D վիտամինի պակաս

Տարիներ առաջ բժիշկներն այն կարծիքին էին, որ D վիտամինը միայն անհրաժեշտ է ոսկորների առողջության համար: Սակայն գիտության վերջին հետազոտությունները պարզել են, որ այն շատ կարևոր դեր է խաղում մարմնի տարբեր ֆունկցիաների աշխատանքի համար, և օրգանիզմում  նրա բավարար քանակությունը կանխում է այնպիսի հիվանդությունների առաջացումը, որոնք, առաջին հայացքից թվում է, թե  ոչ մի կապ չունեն D վիտամինի պակասի հետ: Իսկ որպեսզի իմանաք, թե ինչ քանակությամբ D վիտամին կա Ձեր օրգանիզմում, անհրաժեշտ է արյան բժշկական հետազոտություն անցկացնել: NaturalNewsը մեզ է ներկայացնում այն հիվանդությունները, որոնք առաջանում են D վիտամինի պակասի դեպքում:

 

Գրիպ: Քեմբրիջի համալսարանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ D վիտամինի պակասից  երեխաների մոտ առաջանում են շնչառական հիվանդություններ: Իսկ օրգանիզմում D վիտամինի բավարար քանակության դեպքում երեխաների շնչառական հիվանդությունները նվազում են:

 

Մկանային թուլություն: D վիտամինի փորձագետ Մայքլ Հոլիքի հետազոտությունները ցույց են տվել, որ մկանային թուլության հիմնական պատճառը D վիտամինի պակասն է, քանի որ ոսկրային մկանների ֆունկցիաների նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է վիտամին D:

 

Փսորիազ: Միացյալ Թագավորության PubMed կենտրոնում պարզել են, որ փսորիազ հիվանդության բուժմանը նպաստում է D վիտամինի օգտագործումը:

 

Շաքարախտ: Պարզվում է, որ  D վիտամինը նույնպես կարող է պայքարել շաքարախտի դեմ: Ֆինլանդիայում կատարված հետազոտությունների ժամանակ, շաքարախտով տառապող երեխաներին օրական տալով D վիտամին, կարողացել էին հիվանդությունը նվազեցնել 80 տոկոսով:

 

Ասթմա: Վիտամին D-ն կրճատում է ասթմային հիվանդությունները: Ճապոնիայում ասթմատիկ հիվանդների մոտ բարելավում են նկատել, երբ վերջիններս օրական օգտագործել են D վիտամին:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ